Վերադառնալ
09.01.2026

Հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագծի շուրջ քննարկում՝ ռեկտորի գլխավորությամբ

Հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագծի շուրջ քննարկում՝ ռեկտորի գլխավորությամբ

   Հունվարի 8-ին Կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հանցավորության կանխարգելման 2026–2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026–2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկումը։

   Քննարկման ընթացքում ռեկտորը կարևորել է Կրթահամալիրի դերը ռազմավարության համապատասխան դրույթների իրագործման գործընթացում՝ ընդգծելով կրթական, կազմակերպական և փորձագիտական ներուժի նպատակային կիրառման անհրաժեշտությունը։

   Քննարկման մասնակիցներին Մ․Մուրադյանը տվել է հանձնարարականներ՝ ուղղված նախագծի մանրակրկիտ ուսումնասիրմանը և դրա վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակմանը։

   Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտորն ընդգծել է Կրթահամալիրի համակարգված ներգրավվածության կարևորությունը հանցավորության կանխարգելման պետական քաղաքականության արդյունավետ իրականացման համատեքստում։