Վերադառնալ
21.12.2023
Ուսուցողական դաս-քննարկում

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի առկա վճարովի ուսուցման 2-րդ կուրսի 1-ին խմբում «Իրավաբանական հոգեբանություն» առարկայի շրջանակներում կազմակերպվեց ամփոփիչ ուսուցողական դաս-քննարկում՝ «Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» թեմայով։
Դաս-քննարկումը վարում էր քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Գրիգորյանը։
Նույն խմբի ուսանողներ՝ Անիա Բողոզյանսը և Տաթև Նիկողոսյանը թեմայի վերաբերյալ ներկայացրեցին հետաքրքիր տեսաֆիլմ և սահիկաշար։
Ուսանողները քննարկեցին թեմային առնչվող հարցերը, ինչպես նաև լուծեցին դասախոսի կողմից առաջադրված խնդիրները։