Նորություններ
Վերադառնալ06.09.2017
Դիպլոմների հանձնում

2017 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտությամբ 2016-2017 ուսումնական տարվա թվով 54 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դիպլոմները հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը՝ շնորհավորելով և հետագա ծառայության մեջ հաջողություններ մաղթելով շրջանավարտներին:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ղազարյանը, հեռակա ուսուցման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Դ.Մարգարյանը:
Շրջանավարտներից 3-ը արժանացան գերազանցության դիպլոմի։