ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
21.08.2026

Ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

   Օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա անվճար ուսուցման 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

   Ներկա էին Կրթահամալիրի ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարող  Մ․ Մարկոսյանը, ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավարությունը,  շրջանավարտները և վերջիններիս ծնողները:

   Մ․ Մարկոսյանը Կրթահամալիրի ղեկավարության անունից  շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կծառայեցնեն ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը  և հանրայի անվտանգության ապահովմանը, իսկ իրենց մասնագիտական ուղին կուղեկցվի արժանապատիվ ծառայությամբ ու անբասիր հեղինակությամբ։

   Կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Ա․ Ավագյանն  ընթերցեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ – ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գեներալ-մայոր Կ․ Ցուցուլյանի հրամանը՝  շրջանավարտներին պաշտոնների նշանակելու և կոչումներ շնորհելու վերաբերյալ։

   Տասնութ շրջանավարտներից 3-ն ստացան գերազանցության դիպլոմ:

   Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ գերազանցության դիպլոմակիր Վարյա Մաթևոսյանը։

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական  վերելքներ: