Ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
Հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը ներկա էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավարությունը՝ ստորաբաժանման պետ Գ․ Գրիգորյանի գլխավորությամբ, շրջանավարտները և վերջիններիս ծնողները:
Գ․ Գրիգորյանը Կրթահամալիրի ղեկավարության անունից շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կծառայեցնեն ի բարօրություն մեր հայրենիքի և հասարակության, որ իրենց մասնագիտական ուղին կուղեկցվի արժանապատիվ ծառայությամբ և անբասիր հեղինակությամբ։
Դիպլոմներ ստացան հեռակա ուսուցման 36 և առկա անվճար ուսուցման 17 շրջանավարտ, որոնցից 2-ն ստացան գերազանցության դիպլոմ:
Շրջանավարտների անունից Լիդիա Գրիգորյանը շնորհակալական խոսք հայտնեց Կրթահամալիրի ղեկավարությանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական մեծ վերելքներ:
