ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
13.07.2026

Հանդիսավորությամբ հանձնվեցին Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման շրջանավարտների ավարտական դիպլոմները

Հանդիսավորությամբ հանձնվեցին Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման շրջանավարտների ավարտական դիպլոմները

   Հուլիսի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

   Միջոցառմանը ներկա էին Կրթահամալիրի ղեկավարությունը՝ ռեկտոր Մ. Մուրադյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտները, նրանց ծնողներն ու հարազատները։

  Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Մ. Մուրադյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին մասնագիտական ուղու կարևորագույն մեկնարկի կապակցությամբ։ Ռեկտորը նշեց, որ Կրթահամալիրում ստացած գիտելիքներն ու ձևավորված մասնագիտական արժեքները նրանց հետագա գործունեության ամուր հիմքն են լինելու՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, շարունակական զարգացում և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հասարակության անվտանգության։

   Ավարտական դիպլոմներ հանձնվեցին բակալավրիատի առկա և հեռակա, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտներին։

   2025-2026 ուսումնական տարում Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումն ավարտել է 148 շրջանավարտ, որոնցից 75-ը՝ հեռակա ուսուցման, 47-ը՝ առկա ուսուցման բակալավրիատի, իսկ 26-ը՝ մագիստրատուրայի կրթական ծրագրերով, գերազանցության դիպլոմի են արժանացել 14 շրջանավարտներ։

   Շրջանավարտների անունից հնչեցին շնորհակալական խոսքեր՝ ուղղված Կրթահամալիրի ղեկավարությանը, դասախոսներին և ծնողներին՝ ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության, նվիրված աշխատանքի և փոխանցած գիտելիքների համար։

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը շնորհավորում է իր շրջանավարտներին՝ մաղթելով խաղաղ, անվտանգ և արդյունավետ ծառայություն, մասնագիտական շարունակական զարգացում, նոր հաջողություններ և բարի երթ։