«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտներին հանձնվեցին իրենց ավարտական դիպլոմները
Հուլիսի 3-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ներկա էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարությունը՝ ռեկտոր Մ․Մուրադյանի գլխավորությամբ, շրջանավարտները և վերջիններիս ծնողները:
Մ.Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն օրինականության ամրապնդման գործում, և հավելեց, որ Կրթահամալիրը ջանքեր կգործադրի լավագույն շրջանավարտների հետագա մասնագիտական կայացման ուղղությամբ:
Հիսունհինգ շրջանավարտներից տասնութը գերազանցության դիպլոմ ստացան:
Շրջանավարտների անունից Ջուլիետա Արշակյանը շնորհակալական խոսք հայտնեց Կրթահամալիրի ղեկավարությանը, ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ինչպես նաև շրջանավարտների ծնողներին:
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական մեծ վերելքներ:
