Նորություններ
Վերադառնալ03.10.2018
Կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներն ստացան իրավագետի որակավորում

2018թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրիատի 2017-2018թթ. ուստարվա շրջանավարտները ստացան իրենց ավարտական դիպլոմները:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը և կրթահամալիրի ղեկավարությունը:
Կրթահամալիրի պետը, շրջանավարտներին հանձնելով «Իրավագիտություն» որակավորմամբ ավարտական դիպլոմները, մաղթեց լուրջ մասնագիտական վերելքներ և հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն իրենց կրթությունը: