«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտներին հանձնվեցին իրենց ավարտական դիպլոմները

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում 2025 թվականի հուլիսի 18-ը դրոշմվեց հիշվող ու տոնական օրերի ցանկում: Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտներն այսօր ներկայացան կրթահամալիր՝ սպասված դիպլոմներն ստանալու, կյանքի նոր մարտահրավերներն ու նոր ուղին պատվով անցնելու միտումով:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի ռեկտոր Մ․Մուրադյանի գլխավորությամբ, շրջանավարտները և վերջիններիս ծնողները:
Մ.Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն օրինականության ամրապնդման գործում, և հավելեց, որ չսահմանափակվեն ստացած գիտելիքներով ու համարձակ քայլերով շարժվեն առաջ:
Քառասուն շրջանավարտներից ինը գերազանցության դիպլոմ ստացան:
Մելսիդա Ավետիսյանը շրջանավարտների անունից շնորհակալական խոսք հայտնեց կրթահամալիրի ղեկավարությանը և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական մեծ վերելքներ: