Վերադառնալ
21.07.2025
Շրջանավարտներն ստացան իրենց դիպլոմները

Սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Շ․ Շահամիրյանի անվան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման Կառավարում և Փրկարարական գործ մասնագիտությունների բակալավրի առկա ուսուցման կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շրջանավարտներից 4-ն ստացան գերազանցության դիպլոմ։
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը և Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմը։