Նորություններ
Վերադառնալ18.09.2018
Կրթահամալիրի ներկայացուցիչները «Դինամո» հասարակական կազմակերպությունում

2018թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վաչագան Խաչատրյանի գլխավորությամբ հյուրընկալել էր կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի 2-րդ կուրսի սովորողներին և ծառայության բաժնի ծառայողներին: Նրանք մասնակցում էին ՀՀ ոստիկանության 100-ամյակին և «Էրեբունի-Երևան» 2800-ամյակին նվիրված «Սպարտակիադա» միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի կողմից: