Նորություններ
Վերադառնալ17.08.2018
Հանդիպում ակադեմիայի դիմորդների հետ

Ընդունող հանձնաժողովը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ 2018թ. օգոստոսի 16-ին հանդիպեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ: Հանդիպման ընթացքում ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին, ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին, պայմաններին և հույս հայտնեց, որ ստուգումների ավարտին նրանք կհամալրեն ոստիկանության կրթահամալիրի շարքերը:
Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկները: