Վերադառնալ
20.08.2021

Այսօր հերթը Քոլեջի և Ուսումնական կենտրոնի դիմորդներինն է

Այսօր հերթը Քոլեջի և Ուսումնական կենտրոնի դիմորդներինն է

     Օգոստոսի 20-ին    տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի և ուսումնական կենտրոնի 2021-2022 ուսումնական տարվա դիմորդների, նրանց ծնողների և ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի, հանձնաժողովի մյուս անդամների հետ հանդիպումը, որոնց կազմում էին հասարակական կազմակերպությունների անդամներ։ Կրթահամալիրի պետը  հանդիպման սկզբում դիմորդներին ներկայացրեց ընդունելության ստուգումների կարգն ու պայմանները, ինչպես նաև ընդգծեց, որ  Կրթահամալիրի նպատակն է արդար մրցակցություն ապահովելը: Հանդիպման ավարտին Մ․Բաբայանը հաջողություն և եռանդ մաղթեց դիմորդներին և հույս հայտնեց, որ յուրաքանչյուրը լավագույնս կկարողանա հաղթահարել կյանքի նոր փուլ տեղափոխվելու և մասնագիտական հաջողությունների հիմքը դնելու խնդիրը։