Վերադառնալ
12.11.2025

Բանավեճ-մրցույթ

Բանավեճ-մրցույթ

   Նոյեմբերի 11-ին կայացավ Կրթահամալիրի սովորողների բանավեճի ակումբի բանավեճ-մրցույթը՝ «Հեռավար ուսուցումը կրթության արդյունավետ ձև է» թեմայով։

   Հեռավար ուսուցման արդյունավետության հարցը հատկապես արդիական է, քանի որ վերջին տարիներին այն կրթական գործընթացի անբաժանելի բաղադրիչ է դարձել։

   Միմյանց հետ բանավիճեցին Կողմ և Դեմ թիմերը, որոնց դիրքորոշման ընտրությունը կատարվել էր վիճակահանության արդյունքում։ Թիմերի կազմում ընդգրկված էին ինչպես ոստիկանական ուսումնական ստորաբաժանման, այնպես էլ  փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման սովորողները։

   «Կողմ» թիմը ներկայացրեց սեփական դիրքորոշումը՝ հիմնավորելով դրանք ապացույցների միջոցով, իսկ «Դեմ» թիմը փորձեց հակադրվել հակառակորդ թիմին՝ ներկայացնելով սեփական դիրքորոշումն ամրապնդող տեսակետներ։

   Բանավեճ-մրցույթի ողջ ընթացքն ուշադրությամբ հետևեցին դատավորները, որոնց կազմում էին Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից՝ Ա․Եղոյանը, Մ․Կարապետյանը, Ա․Գրիգորյանը և գնահատման չափորոշիչների հիման վրա անաչառ գնահատեցին թիմերի ելույթները։

   Օրվա բանավեճ-մրցույթի «Լավագույն խոսնակ» անվանակարգին արժանացավ ՓԾ և ՃԿ ուսումնական ստորաբաժանման սովորող Արգիշտի Ավետյանը։

   Ամփոփելով մրցույթը՝ Բանավեճի ակումբի ղեկավար Հ․Քեշիշյանը նշեց, որ բանավեճը յուրահատուկ հարթակ է, որտեղ ոչ միայն ստուգվում են գիտելիքները, այլև զարգանում են խոսքի մշակույթը, քննադատական մտածողությունը և փոխադարձ հարգանքը։ Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս սովորել միմյանցից, լսել տարբեր կարծիքներ և ձևավորել սեփական, հիմնավորված դիրքորոշում։