ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
08.05.2026

Հանդիպում Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի ներկայացուցիչների հետ․ ընդլայնվում է ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցությունը

Հանդիպում Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի ներկայացուցիչների հետ․ ընդլայնվում է ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցությունը

   Մայիսի 7-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը հանդիպել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։

   Ողջունելով  հյուրերին՝ Մ․ Մուրադյանը կարևորել է Կենտրոնի հետ համագործակցության եզրերի հաստատումը, շնորհակալություն հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և հանգամանալից ներկայացրել բարեփոխումների համատեքստում Կրթահամալիրի գործունեությունն ու դերակատարությունը՝ Ներքին գործերի նախարարությունը  մասնագիտական կադրերով համալրելու, վերջինների շարունակական կրթությունն ապահովելու, ինչպես նաև, ըստ կրթական կարիքների գնահատման, այդ գործընթացն արդիականացնելու և առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Ռեկտորն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրման ու տեղայնացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ոստիկանական կադրեր պատրաստելիս, և նշել հանրային ավտանգության մասնագիտությամբ բարձրագույն կրթության նոր կրթական չափորոշիչը մշակելու համար ակնկալվող աջակցության մասին։

   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ա․ Ֆրիցը ներկայացրել է պատվիրակության կազմը, առցանց միացումով մասնակցին, մատնանշել Կենտրոնի հնարավորությունների, փորձագիտական այն ռեսուրսների, գործիքակազմերի և ունեցած փորձի մասին, որով կարող են օժանդակել Կրթահամալիրին, մասնավորապես՝ բարեվարքության, էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև՝ պատրաստակամություն հայտնել համատեղ գտնելու հետագա համագործակցության հնարավոր ուղիները։

   Կողմերի միջև ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվել են համագործակցության նախնական ուղղությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկում ունենալու մասին։ Մ․Մուրադյանն ու Ա․Ֆրիցը հույս են հայտնել, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումը կդառնա արդյունավետ գործընկերության հաստատման և Կրթահամալիրի մասնագիտական կարողությունների ամրապնդման միջոց։

   Հյուրերը Կրթահամալիրին են փոխանցել Կենտրոնի հրատարակած նյութերը, որոնք կարող են օգտակար լինել հատկապես վերապատրաստումների դասընթացները կազմակերպելիս։

   Հանդիպումն ավարտվել է Կրթահամալիրի տարածքի շրջայցով։