Շարունակվում է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՄԱԿ ՓԳՀ-ի համագործակցությունը
Շարունակվում է Կրթահամալիրի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ, UNHCR) գրասենյակի համագործակցությունը՝ ուղղված ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման գործընթացի նախապատրաստմանը, ինչպես նաև Կրթահամալիրի դասախոսական կազմի մասնագիտական ներուժի զարգացմանը։
Համագործակցության շրջանակում հունիսի 20-21-ը կազմակերպվել է հերթական մասնագիտական դասընթաց՝ նվիրված քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության և ապաքաղաքացիության կրճատման վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությանն առնչվող հիմնական տեսական մոտեցումները, քննարկվել են գործնական դեպքեր և իրականացվել է իրավիճակային վերլուծություն։
Նմանատիպ վերապատրաստումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մասնագիտական գիտելիքների խորացման, այլև ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ գործելակերպերի ներդրման տեսանկյունից։
Կրթահամալիրի և ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) գրասենյակի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը նպաստում է կայուն ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը և ոլորտի մասնագետների կարողությունների հետևողական զարգացմանը։
