Քննարկվեցին դասաժամի պլանավորման առանձնահատկությունները
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ շարունակվում են քննարկումները դասալսումների արդյունքներով պայմանավորված մի շարք գործընթացներ վերանայելու և բարելավելու տեսանկյունից:
2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակից սկսած՝ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումն իրականացնում է պլանավորված դասալսումներ, որի արդյունքները վերլուծվում են, և առկա խնդիրները լուծելու համար ձեռնարկվում են տարբեր միջոցառումներ: Դասալսումների արդյունքում վերհանված խնդիրներից էր նաև դասաժամի արդյունավետ պլանավորումը, որը ներկայացվեց որակի ապահովման գործընթացի տեսանկյունից՝ արդյունավետ և չափելի դասաժամ պլանավորելու համար: Քննարկվեցին դասաժամի պլանավորման բաղադրիչները, դասախոսի և սովորողի դերակատարությունը դասաժամի ընթացքում, ինչպես նաև՝ թե ինչ պետք է սովորի ուսանողը յուրաքանչյուր դասաժամի ընթացքում:
Քննարկումն ամփոփվեց դասախոսական կազմի առաջադրած մի շարք հարցերի քննարկումով, որն էլ ավելի հետաքրքիր և պրակտիկ դարձրեց հանդիպման ընթացքը:
