ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
24.10.2017

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաները կրթահամալիրում

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաները կրթահամալիրում

2017 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանի ուղեկցությամբ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի սաները հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարինե Կիրակոսյանը, ով ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:

Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում, խոնարհվեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Այցելեցին  ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը:

Միջոցառման ավարտին Կ.Կիրակոսյանը և ոստիկանության վետերանները կարևորեցին նման հանդիպումները, որոնք էլ ավելի կամրապնդեն համագործակցությունը ոստիկանության և հանրակրթական դպրոցների միջև՝ ստեղծելով վստահության մթնոլորտ ոստիկանների նկատմամբ: