Վերադառնալ
08.07.2025

Կայացավ ամենամյա միջազգային գիտագործնական համաժողովը

Կայացավ ամենամյա միջազգային գիտագործնական համաժողովը

   Հուլիսի 7-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում առցանց ձևաչափով տեղի ունեցավ 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովը։

   «Ընտանեկան բռնության դեմ պայքար․ միտումներ, խնդիրներ և հեռանկարներ» խորագրով միջոցառմանը մասնակցում էին ՌԴ ներքին գործերի նախարարության գործընկեր բուհերի, Կրթահամալիրի, ՀՀ ՆԳՆ իրավաբանական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչները։

   Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների գծով պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։ Մասնակցության համար շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա ընդգծեց թեմայի արդիականությունն ու կարևորությունը։ Արդյունավետ ու կառուցողական աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ Է․ Մարգարյանը նաև մատնանշեց, որ  համաժողովը բացառիկ հարթակ է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի նորագույն մոտեցումները, իրավական մեխանիզմները քննարկելու, ինչպես նաև նոր գիտելիքներ ու գաղափարներ փոխանակելու համար։

   Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ ՆԳՆ Կազանի իրավաբանական ինստիտուտի պետի գիտական աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Միրոնովը։

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից ելույթ ունեցան  պրոռեկտոր Է․ Մարգարյանը և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման  քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

   Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում։