Վերադառնալ
03.10.2025

Երդման արարողություն

Երդման արարողություն

   Հոկտեմբերի 2-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 1-ին կուրսի սովորողների «Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողությունը։ Ներկա էր Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմը՝ ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանի գլխավորությամբ։

   Սովորողները եռագույնի ներքո մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ հանդիսավոր կերպով երդվեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել իրենց լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները։

   Արարողության ավարտին Գ. Գրիգորյանը շնորհավորեց սովորողներին և հաջողություններ մաղթեց ուսման մեջ։