Վերադառնալ
30.08.2023
Քոլեջի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները

Օգոստոսի 30-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունն էր։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր Կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մարկոսյանի գլխավորությամբ:
Կրթահամալիրի պետի տեղակալը շնորհավորեց ոստիկանության շարքերը համալրած ծառայողներին՝ մաղթելով հիմնավոր գիտելիքով անցնել արժանապատիվ ծառայության:
Կրթահամալիրի անձնակազմը ևս շնորհավորում է քոլեջի շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։