Վերադառնալ
27.07.2023
Ավարտվեց քոլեջի ամփոփիչ ատեստավորումը

Հուլիսի 27-ին ավարտվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուստարվա շրջանավարտների վերաատեստավորումը:
Սովորողները հանձնեցին քրեաիրավական, վարչաիրավական ուղղվածության համալիր քննություններ:
Քննությանը մասնակցած 17 շրջանավարտներից 16-ը բարեհաջող հանձնեցին ամփոփիչ քննությունները, իսկ նախորդ ուստարվա 3 շրջանավարտներից 2-ը՝ վերաատեստավորումը:
Շնորհավորում ենք շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նոր վերելքներ և ձեռքբերումներ: