Վերադառնալ
23.08.2023
Քոլեջի դիմորդները հանձնեցին ֆիզիկական պատրաստականության ստուգումները

Օգոստոսի 22-ին և 23-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի 28 դիմորդներն անցան ֆիզիկական պատրաստականության ստուգումը։
Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է. արական սեռի դիմորդների համար՝ վազք` 100 մ և 1000 մ, ինչպես նաև` ձգում պտտաձողի վրա: Իգական սեռի դիմորդների համար նորմերը նույնն են, միայն ձգում պտտաձողի վրա վարժության փոխարեն կատարվում է ուժային համալիր վարժություն: