Նորություններ
Վերադառնալ29.08.2018
Պատրաստ էին գրեթե բոլորը

Օգոստոսի 29-ին ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 37 դիմորդ անցավ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով): Այս թեստը հնարավորություն է տալիս ստուգել դիմորդի ընդհանուր զարգացվածության և անկեղծության մակարդակները, ինչպես նաև մասնագիտական պիտանելիությունը: Այս անգամ մեր շնորհալի դիմորդները շատ մոտ էին բացարձակ արդյունք գրանցելուն, սակայն նրանցից երկուսը, այնուամենայնիվ, չկարողացան վաստակել անցողիկ միավորները, ինչի արդյունքում ֆիզիկական պատրաստականության ստուգմանը կմասնակցի 35 դիմորդ:
Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման արդյունքներ.