Նորություններ
Վերադառնալ09.04.2016
Շաբաթօրյակ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում նախաձեռնել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին մասնակցեցին մի շարք հասարակական ու պետական կառույցներ։ Նախաձեռնությանն էր միացել նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը իր ողջ անձնակազմով։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղան աշխատանքներին՝ մաքրելով և բարեկարգելով կրթահամալիրի ողջ տարածքը։