Վերադառնալ
31.05.2022

Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակության այցը Կրթահամալիր

Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակության այցը Կրթահամալիր

     Մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Գրիգորյանի ուղեկցությամբ  ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակության ներկայացուցիչները հետևյալ կազմով՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագուն, փոխտնօրեն, գնդապետ Վիտ Հենդրիխը, ԱՈՒԳՏ պաշտոնյա, գնդապետ Լիբոր Գրեպլը, իրավական և արտաքին գործերի բաժնի ղեկավար Յոզեֆ Յեժեկը։

Հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը և ղեկավար կազմը:

Կրթահամալիրի պետի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին տարածքով, եղան ոստիկանության թանգարանում, մարզադահլիճում, նաև այցելեցին փորձակայան, այնտեղ Կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը տեղեկացրեց իրականացվող դասընթացների և գործնական պարապմունքների մասին: Հանդիպումը շարունակվեց Մ․Մուրադյանի աշխատասենյակում, որտեղ կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: