ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
21.01.2026

Մեկօրյա դասընթաց՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ուղեկցում՝ նրանց մասնակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում» թեմայով

Մեկօրյա դասընթաց՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ուղեկցում՝ նրանց մասնակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում»  թեմայով

   Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում ս․թ․ հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց մեկօրյա դասընթաց՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ուղեկցում՝ նրանց մասնակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում» թեմայով։

   Դասընթացը վարեցին Բելգիայի Թագավորության դաշնային ոստիկանության փորձագետներ Ջիլ Լիբերլուն և Քրիստոֆ Թոնուսը։  Օրակարգում Բրյուսելում Եվրոպական Միության գագաթնաժողովի ոստիկանական կառավարման փորձի ներկայացումն էր։  Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և պարեկային ծառայության 15 ծառայող, ինչպես նաև Կրթահամալիրի 2 դասախոս։

   Ներկաներին ողջունեց Կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը, և վստահություն հայտնեց, որ այն կընթանա արդյունավետ ու բովանդակային քննարկումների մթնոլորտում։

   Փորձագետների փոխանցմամբ՝ ԵՄ գագաթնաժողովների մասնակիցների ուղեկցումը ենթադրում է մի շարք ընթացակարգեր, որոնք նպատակ ունեն ապահովել բարձրաստիճան հյուրերի, հանրության, ճանապարհների անվտանգությունը և ապահովել երթևեկության անխափան հոսքը։

   Դասընթացի մասնակիցները հարցեր ուղղելու և յուրաքանչյուր գործողության վերաբերյալ մանրամասն պարզաբանում ստանալու հնարավորություն ունեցան, միաժամանակ  ներկայացվեց ավտոշարասյունների ուղեկցման  հայկական փորձը։