Նորություններ
Վերադառնալ25.07.2019
Նոր նշանակում, նոր սպասելիքներ

Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը կրթահամալիրի ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի հուլիսի 25-ի հրամանով Կրթահամալիրի քոլեջի պետի տեղակալ նշանակված, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Յուրայի Բաբախանյանին։ Շնորհավորելով քոլեջի պետի նորանշանակ տեղակալին՝ Մ․ Բաբայանը հույս հայտնեց, որ վերջինս, լինելով բանիմաց մասնագետ և ունենալով դասավանդելու բազմամյա փորձ, ջանք ու եռանդ չի խնայի այս պատասխանատու գործում հաջողության հասնելու համար։
Ա․ Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ անել առավելագույնը քոլեջում կրթության որակն ու Կրթահամալիրի վարկանիշն է՛լ ավելի բարձրացնելու համար։