ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 22-ին Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցավ իրազեկման հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Ապարանի տարբեր դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու հետաքրքրություն ունեցող քաղաքացիներ։
Կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ներկայացուցիչներ Գայանե Կարապետյանը և Սամվել Բալաբեկյանն իրազեկման հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրին Կրթահամալիրի գործունեությունը, ծրագրերը և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում ընդունելության կարգն ու ձևաչափը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը, ծանոթանալու ինչպես Կրթահամալիրի առաջարկած ուսումնական ծրագրերին, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, հատկապես՝ Պարեկային ծառայության առանձնահատկություններին։
Հանդիպումն ամրապնդեց համայնք–պետական կառույց համագործակցությունը՝ միաժամանակ նպաստելով երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը իրավապահ ոլորտում կարիերայի հնարավորությունների վերաբերյալ։
