Նորություններ
Վերադառնալ12.04.2016
Պարգևների հանձնում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դահլիճում հանդիսավոր պայմաններում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը կրթահամալիրի անունից պարգևատրեց ոստիկանության կրթահամալիրի ծառայության բաժնի ավագ տեսուչ Սամվել Բալաբեկյանին երկար սպասված բնակարանով՝ իր և անձնակազմի անունից շնորհավորելով նրան, որից հետո ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության համար և կենսաթոշակի անցնելու կապակցությամբ թանկարժեք նվերով պարգևատրվեց նաև կրթահամալիրի պետի տնտեսական գծով նախկին տեղակալ, ինքը և տնտեսական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հարություն Ասրյանին։