Դիպլոմների հանձնման արարողություն

Հուլիսի 11-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Շ․Շահամիրյանի անվան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շրջանավարտներից 3-ը ստացան գերազանցության դիպլոմ։
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը և Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմը։
Միջոցառման ավարտին ներկաները շրջանավարտներին մաղթեցին նոր հաջողություններ՝ մասնագիտական առաջընթացի, ծառայողական նվաճումների և անձնական զարգացման ճանապարհին։
Այս կարևոր իրադարձության կապակցությամբ շրջանավարտներին իր շնորհավորական խոսքը հղեց նաև Կրթահամալիրի պրոռեկտոր Արմինե Հայրապետյանը, ով ընդգծեց փրկարարների ու կառավարման ոլորտի ապագա մասնագետների դերն ու նշանակությունը՝ հույս հայտնելով, որ նրանց ստացած գիտելիքը կծառայի մեր երկրի անվտանգության և կայունության ապահովմանը։