Նորություններ
Վերադառնալ06.07.2018
Կայացավ ակադեմիայի բակալավրիատի 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
2018 թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 4-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորմումը: Ամփոփիչ ատեստատավորմանը մասնակացում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի թվով 111 շրջանավարտներ` բոլորը «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որոնցից 10-ը արժանացան գերազանցության դիպլոմների:





