Մասնակցություն միջազգային գիտագործնական համաժողովին
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 12-ին մասնակցել է ՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի կողմից կազմակերպված՝ «Ռուսաստանի և արտասահմանյան պետությունների քրեական դատավարությունը. հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով գիտագործնական համաժողովին (առցանց ֆորմատով)։
Համաժողովի ներկայացուցչական կազմն ընդգրկում էր հարյուրից ավել մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի կրթական և գիտահետազոտական այլ հաստատությունները, ինչպես նաև իրավապահ մարմինները (ՆԳՆ, դատախազություն, քննչական մարմիններ, դատական կորպուս)։
Համաժողովում Ա. Հովհաննիսյանը հանդես է եկել «Հետախուզական վարույթի քրեադատավարական կարգավիճակի որոշ հարցեր» վերտառությամբ զեկույցով, որում քննարկվել է հետաքննության նոր մոդելի շրջանակներում հետախուզվող անձի հայտնաբերման նպատակով կատարվող գործողությունների, դրանց արդյունքում ստացված տվյալների քրեադատավարական մեկնաբանման հիմնախնդիրները։
Զեկույցի ավարտից հետո համաժողովի մասնակիցների միջև ծավալվել է բուռն քննարկում։
