Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում համագորրծակցություն ԱՌՆԱՊ հիմնադրամի հետ

Մայիսի 23-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանն ընդունել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել աղետների ռիսկերի կառավարման ոլորտում Կրթահամալիրի և ԱՌՆԱՊ-ի միջև հնարավոր համագործակցության ուղղությունները։
Ողջունելով հյուրին՝ Մ․ Մուրադյանը համագործակցության ցանկացած ուղղություն քննարկելու պատրաստակամություն հայտնեց, որն ուղղված կլինի Կրթահամալիրի կանոնադրական խնդիրների իրականացմանը։ Նա նաև նշեց, որ Կրթահամալիրը մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացնում հանրային անվտանգության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, որը կարող է լինել համագործակցության ուղղություններից մեկը։
Ա․ Բարսեղյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունն ու աղետների ռիսկերի կառավարման գործընթացներին աջակցելու իր առաքելությունը։ Նա նշեց, որ հիմնադրամն ունեցել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համագործակցության դրական փորձ ու շոշափելի արդյունքներ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորաստեղծ միասնական ՆԳՆ կրթահամալիրի հետ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց վերանայելու ՃԿՊԱ-ի և ԱՆՌԱՊ-ի միջև կնքված հուշագիրը՝ այն համապատասխանեցնելու նորաստեղծ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին։