Վերադառնալ
20.06.2025

Ամրապնդվում է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի համագործակցությունը․ առցանց հանդիպում

Ամրապնդվում է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի համագործակցությունը․ առցանց հանդիպում

   Հիմք ընդունելով 2014 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված հուշագիրը՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածության հիման վրա հունիսի 19-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում՝ նպատակ ունենալով ակտիվացնել և խորացնել երկու բուհերի միջև գոյություն ունեցող համագործակցությունը։ 

   Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքերով հանդես եկան Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանը և Ակադեմիայի ռեկտոր, ոստիկանության գեներալ-մայոր Լելա Չիկովանին։ Բուհերի ղեկավարներն ընդգծեցին համագործակցության կարևորությունը, ուղղությունները և մեթոդաբանությունը։

   Աշխատանքային քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան համագործակցության առկա ներուժին և այն ընդլայնելու հնարավորություններին։ Համաձայնություն ձեռք բերվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետագա քայլերի շուրջ, մասնավորապես՝ կրթական հաստատությունների միջև նոր հուշագրի կնքման, ռազմավարական զարգացման, բարեփոխումների ու ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման փորձի փոխանակման, համատեղ ուժերով վերապատրաստումների իրականացման հնարավորության  և այլ հարցերի շուրջ։