ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
25.05.2026

ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ  ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բազային և սպայական կրթության դեպարտամենտը /այսուհետ՝ Դեպարտամենտ/ իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տևողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:

2. Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

3.  Ուսման համար կարող են դիմել`

1)      առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

2)    արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով ազատվել են զինվորական ծառայությունից։

4.  Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը` 

1)      անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր/նույնականացման քարտ կամ ՀՀ ՆԳՆ մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.

2)     կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.

3)     զինգրքույկ /արական սեռի դիմորդների համար/. 

4)     դիմում /լրացվում է տեղում/.  

5)     մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնու/կնոջ, երեխաներ, ամուսնու/կնոջ հայր, մայր, քույր, եղբայր/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականը և դրանց պատճենները.

6)     ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/` համաձայն սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերի.

7)     4 լուսանկար 4 x 6 չափսի,

8)     1 լուսանկար 9 x 12 չափսի.

9)     սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը և պատճենը.

10)   տեղեկանք բնակության վայրից /համատիրությունից կամ համայնքապետարանից․

11)     տեղեկանք հաշվառման վայրից /միգրացիոն և քաղաքացիության ծառայությունից/:

5. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ստեղծված ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

6. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար դիմորդը ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 դրամ՝ նպատակը դաշտում նշելով քննության վճար: Վճարման անդորագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով և 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության համար նախատեսված վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից:

7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ:  Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները   ս/թօգոստոսի 14-ին պետք է ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/.

Նշված օրը տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

8. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետևյալ երեք ստուգումների հիման վրա.

1)      մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

2)     հայոց լեզվի իմացության ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

3)     ֆիզիկական պատրաստականության ստուգում:

9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:

10. Դիմորդն իր ցանկությամբ կրթահամալիրում կարող է անցնել միայն մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության ստուգումները` 4-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը /բնօրինակը/:

11. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է. 

1) արական սեռի դիմորդների համար՝

    ա.  վազք` 100 մ.

    բ.  վազք` 1000 մ.

    գ.  ձգում պտտաձողի վրա /ըստ տարիքային խմբերի, հենումպառկած սեղմումներ/:

2) իգական սեռի դիմորդների համար՝

    ա.  վազք` 100 մ.

    բ.  վազք` 1000 մ.

    գ.  ուժային համալիր վարժություններ:

Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 23 միավորը:

12. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:   

13. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝

1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:

14. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/ պարգևատրվածները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.

3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները: 

15.  Ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ՆԳ նախարարի  հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

16. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ՆԳ նախարարի 13.03.2025թ. 22-Լ հրամանով հաստատված կարգին համապատասխան:

17. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

18. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:

19.  Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ և հետագա ստուգումներին մասնակցելու իրավունքից:

20.   Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:  

21. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության  կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

1.1) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.

5) Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

22. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված  ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.

2) ծառայությունից ազատվել է Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.

3) մինչև սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետի ավարտն առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով շարունակել է ծառայել Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում:

23.  Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են՝ հունիսի 01-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսերի կառավարման բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

24. Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում՝ օգոստոսի 17-ից մինչև 27-ը:

Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելելwww.edupolice.am կայք:

 

 

 ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ