
Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված՝ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա ՆԳՆ կրթահամալիրի ստեղծումը:
ՆԳՆ կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է նոր կրթական ծրագրերով, ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների կադրային պահանջարկին համապատասխան:
Այդ պատճառով ՀՀ ոստիկանության կրթահամալիրը չի իրականացնելու 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Իրավագիտություն» մասնագիտությամբ (առկա և հեռակա, անվճար և վճարովի) ընդունելություն:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը 2023-2024 ուսումնական տարում ընդունելությունն իրականացնելու է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ:
Ընդունելության կարգն ու պայմանները կհրապարակվեն հետագայում: