Վերադառնալ
14.06.2022

Կրթահամալիրում մեկնարկեց ամփոփիչ ատեստավորումը

Կրթահամալիրում մեկնարկեց ամփոփիչ ատեստավորումը

      Հունիսի 13-ին Կրթահամալիրում մեկնարկեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի, անվճար և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումը, որի կապակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել։  

Քննարկմանը ներկա էին առարկայական  հանձնաժողովների նախագահներն ու անդամները, ինչպես նաև ընդհանուր հանձնաժողովի անդամները։ Հանդիպման ընթացքում քննարկվեց պետական ամփոփիչ ատեստավորումը պատշաճ անցկացնելու անհրաժեշտությունը, ստուգվեցին նախապատրաստական աշխատանքների իրականացման արդյունքները։ 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ամփոփիչ ատեստավորման ընդհանուր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց  անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։

Համաձայն Կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2021-2022 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման  և նախորդ տարիների շրջանավարտների վերաատեստավորման ժամանակացույցի` ավարտական աշխատանքները կտևեն մինչև հուլիսի մեկը։