Վերադառնալ
16.06.2020

Մեկնարկեց ամփոփիչ ատեստավորումը

Մեկնարկեց ամփոփիչ ատեստավորումը

2020 թվականի հունիսի 15-ից ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը: Հաջողություն մաղթելով շրջանավարտներին՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը հույս հայտնեց, որ նրանք ոստիկանական մեծ ընտանիքը կհամալրեն արհեստավարժ կադրերով: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը ևս մեկ անգամ հավաստիացավ հակահամաճարակային կանոնների և ՀՀ պարետի որոշումների պահանջների պահպանման, քննարկման լսարանների ախտահանման, ախտահանիչ միջոցների բավարար քանակության ապահովման, պարտադիր ջերմաչափման, բժշկական դիմակների տրամադրման, Կրթահամալիրի տարածքում և լսարաններում սոցիալական հեռավորության պահպանման, քննությունների ընթացքում տեխնիկական և կապի միջոցների անխափան աշխատանքի ապահովման մեջ: