Վերադառնալ
23.09.2020

Կրթահամալիրում էին ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության ներկայացուցիչները

Կրթահամալիրում էին ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության ներկայացուցիչները

   2020թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակից Քրեգ Գոլդսթեյնը, տարածաշրջանային անվտանգության ծառայության հատուկ գործակալ Քրիստինա Խիմենեզը և նույն ծառայության խորհրդական Էլիզաբեթ Քեյսերը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան ՔԿ գործերով հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը:

  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի գլխավորությամբ հյուրերին դիմավորեցին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Սուքիասյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ.Դավթյանը:

  Մ. Բաբայանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքով, ծանոթացան Կրթահամալիրի կառուցվածքին, գործառույթներին, իրականացվող ուսումնական ծրագրերին: ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներկա գտնվեցին նաև նոր կազմավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող դիմորդների ֆիզիկական պատրաստականության ստուգմանը:
   Հանդիպումը շարունակվեց Կրթահամալիրի նիստերի դահլիճում, որտեղ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանն առավել մանրամասն ներկայացրեց ուսումնական ծրագրերը՝ ընդգծելով, որ պարեկային ծառայության ուսումնական ծրագիրը կազմվել է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
   Կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: