Վերադառնալ
18.09.2020
Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնն այսուհետ նոր պետ ունի

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնն այսուհետ նոր պետ ունի:
Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների թեկնածու,ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանը նշանակվել է նույն ամբիոնի պետ:
Հռիփսիմե Խաչատրյանն իր բազմամյա ծառայության ընթացքում միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ուսումնական գործընթացի կազմակերպման նորարար մոտեցումներով, հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:
Նորընծա ամբիոնի պետին մաղթում ենք բեղուն գիտամանկավարժական գործունեություն, անսպառ ու մասնագիտական ձեռքբերումներով լի ապագա: