Վերադառնալ
30.04.2025
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը կրկին հավատարմագրվեց

Հավատարմագրման հանձնաժողովի 2025թ. մարտի 1-ի № 115 որոշմամբ «ՀՀ ՆԳՆ Կրթահամալիր» ՊՈԱԿ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարով:
Հավատարմագրումը հաստատում է, որ Կրթահամալիրն ապահովում է որակյալ կրթական ծառայություններ և համապատասխանում է սահմանված չափանիշներին։
Հավատարմագրումը ևս մեկ անգամ ընդգծում է Կրթահամալիրի կարևոր դերը ՀՀ ՆԳՆ համակարգի մասնագիտական կրթության ոլորտում։
Այս ձեռքբերումն արդյունք է կառավարման արդյունավետության, մասնագիտական անձնակազմի ներդաշնակ աշխատանքի և շարունակական զարգացմանն ուղղված հետևողական քայլերի։