ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
20.08.2018

Հայոց լեզվի իմացության ստուգում

Հայոց լեզվի իմացության ստուգում

Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ակադեմիայի անվճար ուսուցման դիմորդներն անցան հայոց լեզվի իմացության ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով): Դիմորդների շարքերում կային Արցախի Հանրապետության քաղաքացիներ և Քառօրյա պատերազմի մասնակիցներ:

Ստուգմանը մասնակցեց 49 դիմորդ, որոնցից 6-ը չկարողացավ հաղթահարել թեստավորման նվազագույն շեմը:

43 հաջողակներին հաջորդ ստուգմանը կմիանա նաև 4 դիմորդ, ովքեր  ներկայացրել էին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեստավորման կենտրոն»-ի տեղեկանքը:

Ստորև ներկայացնում ենք ստուգման արդյունքները: