Կայացել է Կրթահամալիրի ակադեմիական խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կրթահամալիրի ակադեմիական խորհրդի 2026 թվականի 8-րդ նիստը:
Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում ակադեմիական խորհուրդը որոշել է.
- ոստիկանական, փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների վճարովի կրթաձևերի որոշակի սովորողների համար, որոնք ունեն սահմանված ՄՈԳ-ի համեմատաբար բարձր շեմ (89 տոկոս և բարձր) և օրենսդրությամբ սահմանված ուսման վարձի մասնակի փոխհատուցման շահառու են, հատկացնել ուսման վարձի մասնակի փոխհատուցում,
- հաստատել նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում վճարովի հիմունքներով իրականացվող կրթական ծրագրերի տարեկան ուսման վճարի չափը:
Ակադեմիական խորհրդի նիստի մեկնարկից առաջ Կրթահամալիրի ռեկտորը շնորհավորել է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտ Մարիկա Ալեյանին՝ ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի կողմից անցկացված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի ստեղծման 30-ամյակին նվիրված «Ունկնդիրների լավագույն գիտական աշխատանք» մրցույթի անվանակարգերից մեկում մրցանակային տեղ զբաղեցնելու համար (գիտական ղեկավար՝ ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Սարդարյան), և հանձնել դիպլոմ։
