Նորություններ
Վերադառնալ30.12.2016
Ուսումնական կենտրոնի սովորողների երդման արարողությունը

2016թ. դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, կրթահամալիրի պրոֆեսորա-դասախոսական կազմը և սովորողների ծնողները:
Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը շնորհավորեց սովորողներին` երդման ընդունման, գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: