ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
28.03.2018

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք»

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք»

Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգության հետ կապված սույն թվականի մարտի 28-ը ՌԴ-ում հայտարարվել է սգո օր: Ի հիշատակ մարդկային ողբերգության՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից, կրթահամալիրի ղեկավար անձնակազմի և սովորողների հետ միասին ծաղիկներ և խաղալիքներ խոնարհեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի մոտ: Այնուհետև կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ՀՀ ոստիկանության անունից, ի զորակցություն զոհվածների հարազատների, կատարեց հանգանակություն:  

 Դեսպանատան առջև դրված ծաղիկների հետ մեկտեղ կրթահամալիրի սովորողները թողեցին «Կեմերովո, մենք քեզ հետ ենք» գրվածքով պաստառ: