Նորություններ
Վերադառնալ22.07.2019
Ֆրանսիայի ժանդարմերիայի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Ռոմի Սուր Սեն քաղաքի ժանդարմերիայի բրիգադի հրամանատար Ֆլորիան Բրոզիկը։
Այցելության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այնուհետև Ֆ․Բրոզիկը կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․Եսայանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կրթահամալիրով, ծանոթացավ կրթահամալիրի կառուցվածքին, նյութատեխնիկական բազային և այցելեց կրթահամալիրում գործող ոստիկանության թանգարան