Հայտարարություններ
Վերադառնալ05.04.2013
2013թ.-ի ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կանցկացվի սպորտային <<ԻՆՉ: ՈՐՏԵՂ: ԵՐԲ:>> ինտելեկտուալ խաղի ուսանողական 4-րդ խաղաշրջանը
Սույն թվականի ապրիլի 11-ին, ժամը 14:30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում կանցկացվի սպորտային «ԻՆՉ:ՈՐՏԵՂ:ԵՐԲ:»ինտելեկտուալ խաղի ուսանողական 4-րդ խաղաշրջանը՝ նվիրված ոստիկանության օրվան:
Ամենաինտելեկտուալ կուրսի կոչման համար կմրցեն կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա և վճարովի ուսուցման առաջինից երրորդ կուրսերի, ինչպես նաև կրթահամալիրի քոլեջի առաջին և երկրորդ կուրսերի թիմերը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր