Վերադառնալ
29.09.2025

Երևանի թիվ 154 դպրոցի աշակերտների այցը ՆԳՆ Կրթահամալիր

Երևանի թիվ 154 դպրոցի աշակերտների այցը ՆԳՆ Կրթահամալիր

   Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՆԳՆ Կրթահամալիրում հյուրընկալվեցին Երևանի թիվ 154 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները։

   Այցի շրջանակներում դպրոցականները շրջեցին Կրթահամալիրի տարածքում, ծանոթացան կրթական միջավայրին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև սովորողների առօրյա կյանքին։

   Այնուհետև կազմակերպվեց հանդիպում Կրթահամալիրի դասախոս Դավիթ Թումասյանի հետ, ով աշակերտների համար ներկայացրեց ուսուցողական դասախոսություն բռնության և բուլինգի վերաբերյալ։ Դասախոսը պատասխանեց նաև աշակերտներին հուզող հարցերին՝ ընդգծելով հանդուրժողականության, մարդասիրության և իրավագիտակցության դերը կրթական և հասարակական կյանքում։

   Այցի նպատակն էր դպրոցականներին հնարավորություն ընձեռել անմիջականորեն ծանոթանալու ՆԳՆ Կրթահամալիրի գործունեությանը, ձևավորել իրավագիտակցության բարձր մակարդակ, որը կնպաստի պատասխանատու և իրավապաշտ քաղաքացիների դաստիարակությանը։