Նորություններ
Վերադառնալ10.03.2014
Վոլեյբոլի առաջնություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Սույն թվականի մարտի 10-14-ը ըստ օրացույցային պլանի ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց վոլեյբոլի առաջնություն: Մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ, երրորդ, քոլեջի առաջին, երկրորդ կուրսի թիմերը, վճարովի ուսուցման սովորողների, ինչպես նաև սպաներից կազմված հավաքականը: 5-օրյա անզիջում և համառ պայքարից հետո 1-ին տեղը գրավեց քոլեջի երկրորդ կուրսի թիմը: Երկրորդ տեղում էր սպաների հավաքականը, երրերդ տեղում ակադեմիայի առաջին կուրսի հավաքականը:
Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթող թիմը փոխանցիկ գավաթով: Լավագույն խաղացողները ընդգրկվեցին կրթահամալիրի հավաքական թիմում` ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնությանը մասնակցելու համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր